Կանադայում սկանդալ է առաջացել գեղեցկության մրցույթի ընտրական փուլում, որի հաղթողը պետք է երկիրը ներկայացներ «Միսս տիեզերք» մրցույթում: Կազմակերպությունները մրցույթի մասնակիցներից մեկին հեռացրել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա տղամարդ է եղել: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Խոսքը մրցույթի 23-ամյա մասնակցի` Ջեննա Տալակովայի մասին է: Բանն այն է, որ նա 19 տարեկանում փոխել է սեռը, ինչի մասին չի նշել հարցաթերթիկում: Սակայն ավելի ուշ աղջիկը բացել է գաղտնիքը:
Մրցույթի կազմակերպիչները բացատրել են, որ Դ. Տալակովան հեռացվել է մրցույթից` կապված այն բանի հետ, որ վերջինիս կյանքի այդ էջը խախտում է մրցույթի կանոնները:
Մասնավորապես՝ այնտեղ նշված է, որ գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել միայն աղջիկները, որոնք ծնվելիս են եղել իգական սեռի և ոչ թե դարձել են աղջիկ վիրահատությունների և դեղամիջոցների օգտագործման հետևանքով:
Նշենք, որ Դ. Տալակովան հեռացվել է մրցույթից այն ժամանակ, երբ կարող էր համալրել եզրափակիչ փուլ դուրս եկած աղջիկների թիվը:
Մրցույթից աղջկա հեռացումը հարուցել է նրա երկրպագուների բուռն դժգոհությունը, որոնք պահանջում էին թույլատրել նրան շարունակել մասնակցությունը մրցույթին։
Նրան պաշտպանել է ավելի քան 28 հազար մարդ, որոնք կազմակերպիչների որոշումը որակել են որպես սեքսուալ խտրականություն:








































