ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ հայտարարություն է արել այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կողմից Քոֆի Անանի ներսիրիական կարգավորման ծրագրին հավանություն տալու մասին: ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Սիրիայի նախագահի անկեղծության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ կտեսնենք նրա գործերը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ Ալ-Ասադի կողմից նամակ է հղվել Անանին. դա հաստատել է նաև ՄԱԿ-ի նախկին քարտուղարի օգնականը: Հաշտեցման ծրագիրը նախատեսում է կրակի դադարեցում, հումանիտար օգնության մատակարարում ռմբակոծություններից տուժած շրջաններ, ինչպես նաև բանակցությունների կազմակերպում իշխանությունների և ընդդիմության միջև:









































