Բջջային Angry Birds խաղի սիրահարները Angry Birds-ի 4-րդ խաղը մարտի 22-ին թողարկվելուց հետո 3 օրվա ընթացքում ներբեռնել են ավելի քան 10 մլն անգամ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», ասվում է ընկերության Twitter-ի պաշտոնական բլոգում:
Rovio-ն Angry Birds Space խաղը, որի գործողությունները տեղի են ունենում տիեզերքում, թողարկել է 4 ամենահայտնի պլատֆորմների համար՝ Android, iOS, PC և Mac:
Angry Birds-ը հասանելի է նաև 2 սոցիալական ցանցերում: 2011թ. այն հասանելի է եղել Google+, իսկ 2012թ. Facebook ցանցերին:
Rovio-ն անցյալ տարի թողարկել է Angry Birds-ի երկու տարբերակներ, իսկ 2012թ. նախատեսում է թողարկել ևս 5-6 խաղ՝ նույն թեմայով:
Rovio խաղերի արտադրության ֆիննական ընկերությունը հիմնադրվել է 2003թ. աշնանը:
Սա կլինի չորրորդ խաղը Angry Birds շարքում, ի շարս Angry Birds, Angry Birds Seasons և Angry Birds Rio խաղերի: Ընդհանուր առմամբ այս խաղերը տարբեր պլատֆորմների վրա ներբեռնվել են ավելի քան 700 մլն անգամ:









































