Գերմանիայի Կոբլենց քաղաքի վարչական դատարանը ոստիկաններին թույլ է տվել հետախուզություն կատարել, եթե քաղաքացին կասկածելի արտաքին ունի: Այսպիսի որոշում կայացվել է այսօր՝ սևամորթ գերմանացու դատական գործի ընթացքում, ումից ոստիկանները փաստաթղթեր էին պահանջել` իրենց գործողությունները մեկնաբանելով միայն նրա արտաքինով: Իրավապաշտպանները ոստիկաններին մեղադրել են ռասիզմի մեջ:
Ոստիկանները տղամարդու վրա ուշադրություն են դարձրել գնացքում, քանի որ նա արտասահմանցու տեսք է ունեցել: Նրանք որոշել են ստուգել փաստաթղթերը` համոզվելու համար, թե արդյո՞ք տղամարդն անօրինական ձևով չի եկել Գերմանիա: Սակայն տղամարդը հրաժարվել է ենթարկվել և հայտարարել է, որ անօրինական որևէ բան չի արել: Արդյունքում ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել և ոչինչ չգտնելով նրա պայուսակի մեջ` տղամարդուն տարել են ոստիկանական բաժանմունք:
«Սևամորթ գերմանացիների նախաձեռնություններ» կազմակերպության ներկայացուցիչ Թահիր Դելլան հայտարարել է, որ ոստիկանության նման պահվածքն անօրինական է: Իսկ եթե ոստիկաններն օրենքով իրավունք ունենան հետախուզել մարդուն՝ հիմք ընդունելով միայն նրա մաշկի գույնը, ապա դա նոր խտրականությունների առիթ կհանդիսանա:








































