Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ շատ շոկոլադ ուտելու դեպքում մեծ է հավանականությունը, որ քաշի ավելացման հետ կապված խնդիրներ չեն լինի:
Daily Mail-ը գրում է, որ չնայած շոկոլադի մեջ շատ են կալորիաները, բայց հետազոտողները պնդում են, որ դրանք «նորմալ կալորիաներ» չեն: Հետազոտության տվյալները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով շոկոլադ են ուտում, առավել ազատ են ճարպերից, քան այն մարդիկ, ովքեր շոկոլադ շատ չեն ուտում:
Պարզվում է, որ շոկոլադն օգնում է, որ մարսողությունն առավել արագ ընթանա, որը նշանակում է, որ ճարպերն այդ դեպքում արագ են մարսվում:
Ամերիկացի գիտնականների հետազոտությունը պարզել է, որ շոկոլադը չեզոք սնունդ է և կարող է նպաստել քաշի նվազեցմանը: Երեկ հրատարակված հետազոտությունը, սակայն, չի հստակեցրել, թե որ տեսակի շոկոլադն է այս դեպքում ամենալավը։
Հետազոտությունն իրականացրել են Սան Դիեգոյում՝ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները, ովքեր պնդում են, որ մարդու քաշի վրա կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն կալորիաների քանակը, այլև բաղադրությունը:









































