ԱՄՆ բանակի սերժանտը կալանավորվել է այն բանի կասկածանքով, որ պատրաստվում էր դառնալ մեքսիկական «Զետաս» նարկոկարտելի վարձու մարդասպան: Այս մասին գրում է Associated Press-ը:
28-ամյա Սամուել Ուոկերը կալանավորվել է մարտի 24-ին՝ Լարեդոյում (Տեխաս): Նրա հետ կալանավորվել է 29-ամյա լեյտենանտ Քևին Քորլին նույն կասկածանքով: Կալանավորվել է նաև ոմն Շավար Դեվիս: Քորլիի զարմիկը սպանվել է:
Նրանց կալանավորելու գործողությունն իրականացրել է թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը: Այս գործով Տեխասում ու Հարավային Կարոլինայում կալանավորվել է ևս 4 մարդ:
Իրականում, Ուոկերն ու Քորլին հանդիպել են ոչ թե նարկոկարտելների ներկայացուցիչների, այլ դաշնային գործակալների հետ: Նրանք համաձայնել են 50 հազար դոլարի ու թմրադեղերի դիմաց հաշվեհարդար տեսնել մրցակից նարկոկարտելների ներկայացուիչների հետ:
Հայտնի չէ, թե ներկայում որտեղ են պահվում նրանք:









































