Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին գերմանական Der Spiegel-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վիրավորվել է Վրաստան այցելած Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեից:
Ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է մերժել Վեստերվելեի հրավերը՝ Իվանիշվիլին հայտարարել է, որ մի փոքր վիրավորված է եղել նրանից, ինչի համար էլ հրաժարվել է հանդիպել նրա հետ.
«Նա ինձ հրավիրել էր այնպիսի հանդիպման, որին մասնակցում էին նաև այն կեղծ ընդդիմադիր գործիչները, որոնք գտնվում են Սաակաշվիլիի գրպանում: Հնարավոր է՝ նա ճիշտ իրազեկված չի եղել»:
Հիշեցնենք, որ Վեստերվելեն Վրաստան էր այցելել այս տարվա մարտի 15-ին:










































