ՌԴ նախագահ Դմիտրի Մեդեդևը պատասխանել է ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու հանրապետական Միթ Ռոմնիի այն հայտարարությանը, որ Ռուսաստանն ԱՄՆ համար մեկ աշխարհաքաղաքական թշնամին է: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նրա խոսքերով՝ Ռոմնիի հայտարարությունից «Հոլիվուդի հոտ է գալիս»: «ԱՄՆ նախագահի թեկնածուները նման հայտարարություններ անելիս պետք է ներառեն տրամաբանության փաստարկները»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:
ՌԴ նախագահը նշել է, որ «հնարավորություն կա, որ մենք դեռ ժամանակ ունենք պայմանավորվել Հյուսիսատլանտյան եվրոպական ՀՀՊ-ի հարցում»: Սակայն նաև հավելել է, որ այդ հարցն ավելի հեշտ կլինի լուծել, «երբ բոլոր քաղաքական ուժերը կայուն լինեն՝ անկախ այն բանից, թե ով ինչով է զբաղվում»:
Նման ձևով նա մեկնաբանել է իր մասնավոր զրույցը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հիշեցնենք, որ Օբամայի և Մեդվեդևի զրույցը լրագրողները պատահաբար որսացել էին, քանի որ բարձրախոսներից մեկն անջատված չէր եղել:
«Սա իմ վերջին ընտրություններն են: Դրանցից հետո ես ավելի մեծ տարածություն կունենամ մանևրելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ դիմելով իր ռուսաստանցի գործընկերոջը: Դմիտրի Մեդվեդևն էլ դրան պատասխանել է. «Ես հասկանում եմ… Ես այս տեղեկությունը կփոխանցեմ Վլադիմիրին»:
Հանրապետականներն այս հայտարարության համար Օբամային մեղադրել են երկրի ազգային շահերին դավաճանելու մեջ, իսկ Ռոմնին ասել է, որ Ռուսաստանն ԱՄՆ համար մեկ աշխարհաքաղաքական թշնամին է:









































