Սիրիայի ընդդիմության վերջին հայտարարությունները վկայում են, որ նրանք դեռ պատրաստ չեն երկխոսության: Այս մասին ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Առայժմ մենք նկատում ենք հակառակ արդյունքը: Այն հրապարակային հայտարարությունները, որ անում է պարոն Ղալիունը և ընդդիմության մի շարք այլ գործիչներ, ընդհանրապես չեն տրամադրում, որ նման եկխոսություն շուտով կձևավորվի»,- ասել է նա Մոսկվայում տված ճեպազրույցում:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց հայտարարություն, որով իր աջակցությունն էր հայտնում Քոֆի Անանի առաքելությանը: Ի պատասխան Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Ղալիունը հայտարարել էր, որ հայտարարությունը չի պատասխանում սիրիացի ժողովրդի իրական պահանջներին:










































