Արևելյան Աֆրիկայում մեծ արագությամբ տարածվող հիվանդությունը գլխացավանք է դարձել Առողջապահության համաշխարհային կազմակերպության համար:
«Զոմբի-հիվանդություն» անվանումը ստացած սոսկալի համաճարակը երեխաներին զոմբի է դարձնում: Հիվանդության հետևանքով երեխաները դառնում են խելացնոր: Հիվանդության հիմնական օջախներից են Ուգանդան, Սուդանը և Տանզանիան:
Հիվանդության ախտանշաններն են չվերահսկվող քունը. հիվանդները կարող են քնել՝ որտեղ և ինչ դիրքով պատահի, նույնիսկ երբ հոգնած չեն: Բազմաթիվ երեխաներ մահանում են ոչ թե բուն հիվանդությունից, այլ թերսնումից, որը պայմանավորված է ախորժակի բացակայությամբ: Մահացության դեպքերը պայմանավորված են նաև գիտակցության հանկարծակի կորստով. այդ դեպքում մարդը կարող է ընկնել միացված գազօջախին կամ փողոցում վթարի ենթարկվել: Շատ հիվանդների մոտ դրսևորվում են էպիլեպսիկ երևույթներ:
Հիվանդության համար խոցելի է հատկապես 5-15 տարիքային խումբը: Ամենաշատ հիվանդները Ուգանդայում են` 3000 երեխա: Իրավաիճակն օրեցօր ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում:
















































