Thursday, 04 06 2026
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը

Ցանկալի կլիներ, որ մենք սոցիալապես անապահով քաղաքացիներ չունենայինք. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեյի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել 1988 թվականի երկրաշարժից հետո Գերմանական Կարմիր Խաչի կողմից Հայաստանում ծավալած գործունեության համար և բարձր է գնահատել բարեգործական բոլոր այն ծրագրերը, որոնք նախաձեռնվել ու իրականացվել են կազմակերպության կողմից` հատկապես հասարակության սոցիալապես խոցելի հատվածի հոգսը թեթևացնելու ուղղությամբ:

«Որպես Երևանի քաղաքապետ, ինձ համար շատ ավելի ցանկալի կլիներ, որ մենք սոցիալապես անապահով քաղաքացիներ չունենայինք ու նմանատիպ ծրագրերի անհրաժեշտություն էլ չլիներ: Բայց ցավոք ոչ միշտ է, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են և հատկապես այս տեսանկյունից իրապես գնահատելի է Գերմանական Կարմիր Խաչի կողմից նաև մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերը» – նշել է Տարոն Մարգարյանը` ի մասնավորի մատնանշելով Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում արդեն երկար տարիներ գործող բարեգործական ճաշարանի օրինակը:

Կառլ-Հայնց Շայդեն իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է կազմակերպության կողմից Երևանում իրականացվող բարեգործական ծրագրերը ու նշել, որ ամեն տարի հոկտեմբերից մինչև ապրիլ ամիսը մայրաքաղաքի սոցիալապես անապահով ավելի քան 300 շահառու ընտանիքներ կարողանում են օգտվել «Գթության խոհանոց» և «Տնային խնամք» ծրագրերից: Օգտվելով առիթից Կառլ-Հայնց Շայդեն նաև շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին` կազմակերպության հանդեպ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ այսուհետ էլ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կշարունակի հնարավորին աջակցել բարեգործական ծրագրերի իրականացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում