Իսպանիայի առաջնության 30-րդ տուրն ավարտվեց «Գրանադա» – «Սևիլիա» հանդիպումով: Անդալուզյան ակումբը 0:3 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լա Լիգայի նորեկ «Գրանադա»-ի նկատմամբ: Այդ հաղթանակից հետո վաստակելով 39 միավոր` «Սևիլիա»-ն բարձրացավ 9-րդ հորիզոնական:
«Գրանադա» – «Սևիլիա»` 0:3,
0:1 Նեգրեդո (39’), 0:2 Դել Մորալ (54’), 0:3 Դել Մորալ (90’):
30-րդ տուրից հետո Մադրիդի «Ռեալ»-ը պահպանեց 6 միավորի առավելությունը «Բարսելոնա»-ի նկատմամբ: Մադրիդյան ակումբն իր ակտիվում ունի 75 միավոր: 3-4-րդ հորիզոնականները 47-ական միավորով կիսում են «Վալենսիա»-ն ու «Մալագա»-ն:










































