CNN Türk-ի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցության ժողովում անդրադարձել է Ընտանեկան և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Շահինի այն նախաձեռնությանը, որն առնչվում է Հրանտ Դինքին նահատակ համարելուն: Այս կապակցությամբ Բահչելին հայտարարել է, որ դրա համար «որևէ հիմք չկա»:
Հիշեցնենք, որ Ֆաթմա Շահինն օրեր առաջ առաջարկել էր նահատակի կարգավիճակ շնորհել քաղաքացիական իշխանությունների գործողությունների արդյունքում սպանվածներին:
Դա մասնավորապես վերաբերում է 2011 թվականի դեկտեմբերի 28-ի երեկոյան Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Շըրնաքի նահանգի Ուլուդերե շրջանում սպանված 34 քուրդ խաղաղ բնակիչներին, որոնց դրել էին PKK-ի զինյալների տեղ: