Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Քրեական գործերի զրոյական էֆեկտիվությունը

Վերահսկիչ պալատը ներկայացրել է պետական միջոցների չարաշահման հերթական փաստերը, որոնք վերաբերում են, այսպես ասած, խորհրդային ավանդների փոխհատուցման գործընթացին: ՎՊ-ն բացահայտել է, որ այդ գործընթացում եղել են միլիոնավոր դրամների չարաշահումներ՝ փոխհատուցում են ստացել մահացած ավանդատուներ: Դե, զարմանալու բան, իհարկե, չկա: Եթե մահացած մարդը կարող է թոշակ ստանալ կամ գնալ ընտրության, ինչո՞ւ պետք է չստանա խորհրդային ավանդի փոխհատուցում: Հարցն այստեղ այն է, թե ՎՊ այս բացահայտման համար ով է պատասխան տալու:

Ընդհանրապես, Հայաստանում բավականին հետաքրքրական ավանդույթ կա՝ բացահայտվում են պետական միջոցների չարաշահման, անարդյունավետ վատնման մեծածավալ դեպքեր, միլիոնների, տասնյակ, հարյուրավոր միլիոնների պատմություններ, բայց չկա քրեական պատասխանատվության որևէ դեպք: Հիշարժան է միայն Վազգեն Խաչիկյանի պատմությունը, որը, սակայն, ունի բավական տարօրինակ շարունակություն: Խաչիկյանը գնաց Եվրոպա՝ բուժման ձևակերպմամբ, իսկ այժմ կարծես թե Հայաստանում է, և առանձնապես որևէ պատասխանատվության հարց էլ չկա նրա առաջ: Բայց բանն իհարկե այն չէ, որ պետք է Խաչիկյանին պատժել: Խնդիրը Խաչիկյանի «գլուխը» չէ, այլ համակարգը՝ ընդհանրապես, որովհետև Խաչիկյանն այդ համակարգի ընդամենը մի օղակն է: Մի օղակն է Մարգար Օհանյանը, որին դատում են չարաշահումների համար: Մի օղակ էր Հովհաննես Էամամյանը, որին դատեցին պաշտոնեական դիրքը չարաշահելու համար և չորս տարով ազատազրկեցին:

Մյուս կողմից՝ անշուշտ կարևոր է, երբ թեկուզ մի օղակ է ենթարկվում պատասխանատվության: Բանն այն է, որ այդ դեպքում մյուս օղակները գուցե կսկսեն մտածել (եթե, իհարկե, փողն ու նյութապաշտությունը նրանց չեն զրկել մտածելու ունակությունից)՝ եթե ինչ-որ պատճառով տարբեր օղակներ հայտնվեցին քրեական պատասխանատվության առաջ, ապա մի օր էլ կարող են այդ պատասխանատվության առաջ կանգնել իրենք: Բայց այստեղ կա երկու հանգամանք: Մեկն այն է, որ անգամ այդպես մտածելու դեպքում այդ օղակները որևէ շանս չունեն ուղղվելու, եթե համակարգը նրանցից պահանջում է «ծռություն»: Այսինքն՝ մինչև ամենավերին մակարդակներ կոռումպացված համակարգի որևէ օղակ ինքը չի որոշում՝ գողանալ, թե ոչ, չարաշահել, թե ոչ: Եթե համակարգային տրամաբանությունը պահանջում է գողանալ և չարաշահել, ապա առանձին օղակը կամ ենթարկվում է այդ տրամաբանությանը, կամ դուրս մնում համակարգից: Այսինքն՝ խնդիրն այստեղ ամենավերևում կայացվելիք քաղաքական կամքն է, ինչն առայժմ բացակայում է, այլապես առանձին օղակների փոխարեն՝ պատասխանատվության առաջ կլիներ ամբողջական համակարգը, և այդ առումով տեսանելի կլինեին փոփոխություններ:

Մյուս կողմից՝ երկրորդ հանգամանքն այն է, որ համակարգը գիտի, թե որ օղակը կոնկրետ ինչ բացթողնման համար է ենթարկվում պատասխանատվության: Այսինքն՝ հայտնի է, որ իրական հանցանքը կամ մեղքը ոչ թե հենց բուն չարաշահումն է, այլ համակարգի ամենավերին շերտերի թույլ տրված որևէ սխալը, իսկ չարաշահումները տվյալ դեպքում ընդամենը առիթ են՝ այդ սխալների համար պատժելու համար: Իսկ այդ դեպքում մյուս օղակների համար հիշյալ դեպքերը ոչ թե ականջի օղ են լինում պետական միջոցները չչարաշահելու, այլ պարզապես հենց համակարգի վերին շերտերի հանդեպ սխալներ թույլ չտալու առումով: Ահա այդ երկու կարևոր հանգամանքը փաստացի զրոյացնում են առկա քրեական գործընթացների էֆեկտիվությունը պետական կառավարման համակարգում՝ կոռուպցիայի դեմ իրական պայքարի տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում