Սիրիայի բանակի զինծառայողները հատել են Լիբանանի սահմանը և այնտեղ մարտեր են մղում ընդդիմության զինյալների հետ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ըստ այդ տեղեկությունների՝ այդ բախումների ժամանակ Սիրիայի բանակը ոչնչացրել է մի քանի շինություն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիբանանը, հնարավոր է, զենք է մատակարարում սիրիացի ապաստամբներին:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի կողմից կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին ուղղված նամակում նշվում է, որ «Լիբանանի որոշ շրջանակներ ցանկանում են ապակայունացնել իրավիճակը Սիրիայում»: Այդ նպատակով նրանք զենք և ֆինանսական օգնություն են տրամադրում Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին:









































