Կիմ Յուն Օկը` Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մեն Բակի կինը, երկուշաբթի հանդիսավոր ընթրիք է կազմակերպել Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակից 14 պետությունների ղեկավարների կանանց համար:
Այս միջոցառմամբ նա պաշտոնապես ազդարարել է պետությունների առաջին տիկինների համար երկօրյա ծրագրի սկիզբը:
Մենյուն պատրաստված է եղել արևմտյան ոճով: Կորեացիները հաշվի են առել, որ բարձրաստիճան կանանց դեռ առիթ կընձեռվի ծանոթանալ կորեական ավանդական խոհանոցի հետ հաջորդ օրը:
Առաջին տիկինների համար պաշտոնական ծրագիրը, սակայն, սկսվել է Կորեայի ազգային թանգարան այցով: Ծրագիրը ներառում է նաև այց «Կապույտ տուն»` հարավկորեացի նախագահների պաշտոնական նստավայր` դիտելու «Թագուհու առավոտը» ներկայացումը:
Նրանց համար պատրաստված է նաև էստարդային համերգ:








































