News Georgia-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետարանը պլանավորել է մայիսից հասարակական տրանսպորտից հանել այսպես կոչված՝ դեղին ավտոբուսները: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ազատ Վրաստան» կուսակցության տարածաշրջանային քարտուղար Գիյա Կրուաշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ իրեն այդ տեղեկատվությունը տրամադրել են քաղաքային տրանսպորտի ոլորտի աշխատակիցները, որոնք ամեն օր սպասում են, որ կընկնեն կրճատման տակ: Նրանք նշել են, որ այդ որոշման պատճառը տրանսպորտի վրա կատարվող մեծ ծախսերն են:
Ստացված գումարները չեն բավականացնում աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար: Բացի այդ, ավտոբուսների 90 տոկոսի շահագործման մեջ գտնվելու ժամկետը սպառվել է, իսկ նրանց ամսական վերանորոգումն արժենում է մի քանի տասնյակ հազար լարի:
Կրուաշվիլիի խոսքերով՝ ավտոբուսներին փոխարինելու են երթուղային տաքսիները: Սակայն Թբիլիսիի քաղաքապետարանը չի հաստատում այս տեղեկատվությունը:








































