ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման շարունակում է պահպանել 10%-անոց առավելությունը Հանրապետական կուսակցության ամենամեծ ժողովրդականություն վայելող թեկնածու Միթ Ռոմնիի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Սաֆոլքի համալսարանի կողմից անցկացված հարցմանը:
«Նախագահ Օբամայի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 47%-ը, իսկ հանրապետականների առաջնորդի օգտին` 37%-ը»,- ասվում է հետազոտություն անցկացրած խմբի հաղորդագրության մեջ: Նախագահի պաշտոնում Օբամայի գործունեությունն արժանանում է հարցվածների 46%-ի հավանությանը, մինչդեռ 45%-ը հայտարարել է, որ դժգոհ է Օբամայի գործունեությունից: Օբամայի հանդեպ ընդհանուր առմամբ դրական է տրամադրված հարցվածների 52%-ը, Ռոմնիի հանդեպ` 37%-ը:
Այս արդյունքները հաստատվում են նաև մի քանի այլ հարցումներով:








































