«Ժողովուրդ»-ը գրում է, որ www.mgpublications.com կայքը սենսացիոն տեղեկություններ է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի` վերջերս Մոսկվա կատարած այցի մասին:
«Ըստ ամենայնի` այդ նյութը հրապարակվել է Հայաստանից ստացված հատուկ ցուցումներով, քանի որ այնտեղ հստակ մեսսիջներ կան` զուգորդված իրական տեղեկություններով:
Ըստ այդ կայքի` Քոչարյանը Մոսկվա է ժամանել` իր խոշոր ակտիվներն ու անշարժ գույքը վաճառելու նպատակով: Կայքը նշում է, որ խոսքը, մասնավորապես, Մոսկվայի ծայրամասերից մեկում գտնվող քոթեջային բնակավայրի, հողերի, ինչպես նաև` բնակելի ու ոչ բնակելի այլ անշարժ գույքի մասին է:
Ընդ որում, կայքն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեև Քոչարյանը բնակելի շինություններ ունի նաև Իսպանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, սակայն վաճառում է հենց Մոսկվայի ունեցվածքը»,- ապա թերթը հավելում է.
«Կայքից նաև տեղեկանում ենք` այս գործում Քոչարյանը փորձել է իր համար կարևոր այդ հարցում ստանալ ռուսական իշխանությունների աջակցությունը: www.mgpublications.com կայքը զուգահեռներ է անցկացնում վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի հետ, որի ժամանակ նա փորձել է ռուսներին համոզել նյութական օգնություն ցուցաբերել Հայաստանին»:









































