Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր կմեկնի Հորդանան, ապա Պաղեստին:
Սա Մեդվեդևի՝ որպես երկրի նախագահի առաջին այցն է Հորդանանի Հաշիմյան թագավորություն և Պաղեստինյան Ինքնավարություն:
Ըստ գործակալության` քննարկվելու են ինչպես երկկողմ հարաբերությունների, անպես էլ մերձավորարևելյան կարգավորման հիմնահարցեր:
Նախատեսվում էր նաև Մեդվեդևի այցը Իսրայել, սակայն տեղի դիվանագետների գործադուլի պատճառով այն հետաձգվել է: Իսկ անցած շաբաթ նրանք ընդհանրապես հայտարարել էին, որ թույլ չեն տա Մեդվեդևի մուտքը անցակետից դեպի Պաղեստին, եթե իրենց պահանջները չկատարվեն: