Ֆիլադելֆիայի Բնագիտական ակադեմիայի թանգարանի խորքերում թաքնված են յուրօրինակ կենդանիների հազարավոր նմուշներ, որոնցից մեկն էլ 100-ամյա չղջիկն է: Մրգային չղջիկը հարյուրավոր տարիներ առաջ բնակվում էր Հնդկաստանում: Թանգարանի 200 ամյակի առթիվ այդ նմուշներն առաջին անգամ կներկայացվեն հանրությանը:
Թանգարանում կցուցադրվի նաև հնդկական պիտոնը, սարսափազդու Հելբենդեր սալամանդրը, փոքրիկ կալիբրիի լավ պահպանված մնացորդները, բևեռային արջի կմախքը, ոչնչացած Կարիբյան ծովաշունը և շատ գեղեցիկ խեցիներ:
Ակադեմիայի նախագահ Ջորջ Գեֆարթի խոսքով՝ սա բնության տարօրինակ և զարմանահրաշ արարածերին տեսնելու հազվագյուտ հնարավորություն է: Թանգարանի հավաքածուում կենդանական, բուսական և երկրաբանական 18 միլիոն նմուշ կա: Ապրիլից մինչև փետրվար թանգարանն այցելուներին կներկայանա իր տարբեր ենթաբաժիններով:


















































