Գիտնականները հաշվարկել են Երկրի և սև անցքի բախման հետևանքները: Գիտնականներն իրենց հոդվածը հրապարակել են The Astrophysical Journal ամսագրում:
Վաղեմի սև անցքերը գոյացել են Մեծ պայթյունից անմիջապես հետո: Այդ օբյեկտներն, ըստ տիեզերական չափանիշների, այդքան էլ մեծ ծավալի չեն. հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են մինչև մեկ միլիարդ տոննա մեծության անցքեր:
Կատարված հետազոտությամբ գիտնականները հաշվարկել են, թե ինչ տեղի կունենա, երբ այդպիսի անցքը բախվի Երկրի հետ, նաև գնահատել են այդպիսի բախման հավանականությունը:
Պարզվել է, որ նման բախման պատճառ կարող է լինել սեյսմիկ ալիքը, որ կհասնի մոլորակի մակերևույթի բոլոր կետերին գրեթե միաժամանակ: Նման բախումը կլինի 4 մագնիտուդով և գրեթե հնարավոր չի լինի գրանցել:
Բացի այդ, գիտնականները պարզել են, որ նման մի իրադարձության սպասման ժամանակը կազմում է մոտ 10 մլն տարի: Իր հերթին նման անցքի անցումը Երկրի կողքով տեղի է ունենում մոտավորապես 100 հազար տարին մեկ: Սրանից ֆիզիկոսները եզրակացրել են, որ անցքի հետ հանդիպման հավանականությունը շատ փոքր է:
2011թ. հունիսին ֆիզիկոսներն առաջարկել են Արևի հետ վաղեմի սև անցքերի բախումը հայտնաբերելու նման ճանապարհ: Իրենց հաշվարկներում գիտնականները ցույց էին տվել, որ նման բախումների ժամանակ աստղը սկսում է թեթևակի դողալ ուլտրաձայնային հաճախականության տիրույթում: Հետազոտողները նաև ցույց են տվել, որ առկա սարքավորումների միջոցով նման տատանումները կարելի է արձանագրել:









































