Հոգեբան Ջենիֆեր Բաումգարթները պնդում է, որ կնոջ զգեստապահարանը բացահայտում է նրա այն գաղտնիքները, որոնք վերջինս փորձում է թաքցնել:
Օրինակի համար նա կարծում է, որ չափազանց շատ զարդեր կրելը անպաշտպան լինելու նշան է և թույլ է տալիս ենթադրել, որ կինը ֆինանսական խնդիրներ ունի: ԱՄՆ-ում աշխատող հոգեբանն ասում է, որ հագուստը բացահայտում է կնոջ մասին այն, ինչ իրականում կա նրա ներսում` նրա մտածմունքները, զգացումները. «Այդ ամենը թաքցված է կնոջ զգեստապահարանում, հարկավոր է դրանք միայն փնտրել»:
Իր You Are What You Wear: What Your Clothes Reveal About You գրքում 34-ամյա Բաումգարթները բացահայտում է այն սխալները, որոնք կանայք հիմնականում թույլ են տալիս հագուստ ընտրելիս: Գիրքն այս շաբաթ արդեն հրատարակվել է ԱՄՆ-ում:
Գրքում հոգեբանը նշում է, որ այն կանայք, ովքեր փորձում են թաքցնել իրենց կանացիությունը հագուստի միջոցով, իրենց տնօրեններին կարող են թույլ տալ ենթադրել, որ կանացիությունը թուլություն է: Իսկ բարձրակրունկ կոշիկներ կանայք հիմնականում կրում են ինքնավստահության և իրենց տղամարդ գործընկերների հասակին հասնելու համար:








































