Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն տեղյակ չէ Վաշինգտոնում գտնվող Վրաստանի դեսպանատան շենքի վաճառքի հանվելու մասին տեղեկատվությունից: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն.
«Հնարավոր է, որ շինությունն ունի մասնավոր սեփականատեր, և նա որոշել է վաճառել այն: Մենք ակտիվորեն աշխատում ենք, որ ԱՄՆ-ում գտնվող մեր դեսպանատան շինությունը դառնա մեր սեփականությունը: Եթե անգամ շինությունը վաճառվի, ապա դրանում Վրաստանի դեսպանատան տեղակայման մասին համաձայնագիրը կմնա ուժի մեջ»:
Նշվում է, որ Վաշինգտոնում Վրաստանի դեսպանատան շենքի վրա հայտնվել է For Sale (վաճառվում է) գրությունը:







































