Ավստրիական Բրեգենեց քաղաքից ոչ հեռու թեթև շարժիչով ինքնաթիռ է ընկել Բոդենյան լիճը: Մահացել է երկու մարդ: Ավիավթարը տեղի է ունեցել մարտի 23-ին, սակայն զոհվածների մարմինները միայն այսօր է հնարավոր եղել հանել ջրից: Այս մասին գրում է Wiener Zeitung-ը` հղում անելով Ֆորարլբերգ դաշնային հողատարածքների անվտանգության ծառայությանը:
Ինքնաթիռում գտնվել է 55-ամյա օդաչու Գյունտեր Գինտերրայթերը Բլուդենց քաղաքից և 20-30 տարեկան ուղևորը: Օդաչուն եղել է Գոգենհայմի աերոակումբի անդամ ու համարվել է փորձառու օդաչու,- գրում է Vorarlberg online-ը: Վթարված ինքնաթիռը պատկանել է ակումբին: Առայժմ հայտնի չէ ուղևորի ինքնությունը:
Փրկարարները ինքնաթիռի մասերը հայտնաբերել էին միայն որոնումների 3-րդ օրը` 50 մետր խորության վրա:








































