Friday, 05 06 2026
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

«Նորաշեն 2007»-ի գործով 6 ամբաստանյալների գործերը դատարանը անջատ-անջատ կքննի

«Նորաշեն 2007»-ից խաբված շուրջ 200 բնակարանատերերի գործերը կքննվեն անջատ: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս դատական գործով վերջին նիստում որոշեց միմյանցից անջատ քննել գործով հայտնի 6 ամբաստանյալների գործերը:

Ինչպես հայտնի է, այս գործի շուրջ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ 120-ից ավելի ընտանիքներ «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվին գումար են վճարել նորակառույցում բնակարան ունենալու նպատակով, բայց հետագայում պարզել են, որ իրենց խոստացված բնակարանները այլ մարդկանց են վաճառվել: Այս պահին գործով որպես տուժող և վկա անցնում են շուրջ երեք հարյուր անձինք, որոնցից յուրաքանչյուր նիստին պետք է վկայություն տա 10 վկա:

Այդ իսկ պատճառով, և նաև հաշվի առնելով գործի ծանրությունը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է ընդհանուր քննությունից անջատել Լուսաբեկ Սամվելյանի և Արմեն Թադևոսյանի գործերը:

Այնպես, որ այսուհետ շաբաթական երկու դատական նիստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կլսի նշված երկու անձանց գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա կոոպերատիվի նախագահ Ա. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, Լ. Սամվելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա. Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Ց. Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վ. Օհանյանին և Դ. Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Հաջորդ նիստը մարտի 27-ին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում