Thursday, 11 06 2026
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար

Օբաման և Մեդվեդևը Սիրիայի հարցով ընդհանուր հայտարարություն են արել

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները սատարում են Քոֆի Անանի առաքելությանը և Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման հույս են հայտնում: Այս մասին ասվում է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Բարաք Օբամայի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք քննարկել ենք նաև միջազգային համագործակցության հարցերը, խոսել որոշ առավել խնդրահարույց հարցերի, ներառյալ Սիրիայի շուրջ: Երեկ ես հանդիպել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնաց պարոն Անանի հետ, մենք Միացյալ Նահանգների նախագահի հետ ելնում ենք այն բանից, որ դա լավ միջոց է հասնելու խաղաղության թեկուզ առաջին կետին և շարունակել ճանապարհը ներկա պահին Սիրիայում գործող տարբեր հասարակական ուժերի միջև կապ հաստատելու համար»,- ասել է Մեդվեդևը, որի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:

Նա ավելացրել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստ են Անանին ցուցաբերել բազմակողմանի աջակցություն:

Իր հերթին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չնայած Սիրիայի իրադարձություններին տրվող տարբեր գնահատականներին՝ Մոսկվան և Վաշինգտոնը աջակցում են Անանի առաքելությանը:

«Չնայած այն բանին, որ հատկապես վերջին ամիսներին որոշակի դժվարություններն կան այդ խնդրին մեր մոտեցումների հետ կապված, մենք համաձայնության ենք եկել, որ պետք է աջակցենք Քոֆի Անանի առաքելությանը, որը փորձում է վերջ դնել Սիրիայի արյունահեղությանը և առաջ շարժվել՝ ստեղծելու այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտա սիրիացի ժողովրդին ունենալ իրական լեգիտիմ ներկայացուցիչներ, ունենալ լեգիտիմ կառավարություն»,- ասել է Օբաման:

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ անհրաժեշտ է գործել այնպես, որպեզի մեծ խնդիրներ չստեղծեն, և փորձեն անել այնպես, որպեսզի Սիրիայում քաղաքացիական պատերազմի վտանգը իրականություն չդառնա, իսկ Անանի առաքելությունն ավարտվի լիարժեք երկխոսության զարգացմամբ:

Հանդիպմանը քննարկվել է նաև Մերձավոր Արևելքում տիրող ընդհանուր իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը և Աֆղանստանում տիրող իրադրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում