Ռուսական ավիացիայի ղեկավարությունը ընդհատել է Միսկի և Մոսկվայի միջև օդային չվերթները` հետ կանչելով ազգային ավիափոխադրողի թռիչքի թույլտվությունը:
Այս մասին Interfax-ին հայտնել է «Բելավիայի» գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը:
Չվերթը, որը պետք է տեղի ունենար առավոտյան ժ. 7.00-ին, ստիպված են եղել հետաձգել:
Ներկայումս Բելառուսի և Ռուսաստանի ներկայացուցիչները փորձում են դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Ռուսական կողմի որոշմանն ի պատասխան` բելառուսական ավիացիոն իշխանությունները հետ են կանչել բոլոր ռուսական ընկերությունների կանոնավոր չվերթների թույլտվությունները:









































