Ճապոնական NHK հեռուստաալիքը հաղորդում է, որ Հյուսիսային Կորեան մեկնարկային հարթակ է դուրս բերել հրթիռ, որը ենթադրաբար հյուսիսկորեական արբանյակ կարձակի դեպի տիեզերք: Ըստ տեղեկությունների՝ այս մասին հայտնի է դարձել ամերիկյան արբանյակից կատարված նկարահանումների արդյունքում:
Փխենյանը նախկինում էլ էր հայտարարել նման արձակման մասին: Սակայն այս տեղեկությունն այնքանով է հատկանշական, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները կարող են նման քայլի դիմել այսօր, երբ հարևան Հարավային Կորեայում տեղի է ունենում միջուկային հարցերով միջազգային գագաթնաժողով, ուր հավաքվել են մոտ 50 երկրների ղեկավարներ:
Հարավային Կորեան քիչ առաջ զգուշացրել է, որ պատրաստ է հարված հասցնել այդ հրթիռին, եթե այն մուտք գործի իր օդային տարածք:








































