Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, որը հայտնի է օվկիանոսների նկատմամբ իր հետաքրքրությամբ, երեկ սուզվել է Մարիանյան իջվածք:
«Հենց նոր հասել եմ օվկիանոսի ամենախորը կետին: Չեմ էլ կարող սպասել այն պահին, երբ ձեզ հետ կարող եմ կիսել իմ տպավորությունները»,- Twitter միկրոբլոգերի կայքի իր էջում գրել է հայտնի կինոռեժիսորը:
Սուզումն իրականացվել է Deepsea Challenge սարքի միջոցով: Նախատեսվում է, որ Քեմերոնը 11 հազար մետր խորության վրա կմնա մոտ 6 ժամ: Նշվում է, որ այս սուզման արդյունքում Քեմերոնն ու National Geographic-ը համատեղ վավերագրական ֆիլմ կնկարահանեն:
Մինչև Քեմերոնը` աշխարհի ամենախորը վայրում եղել են երկու հոգի` շվեյցարացի ինժեներ Ժակ Պիկարն ու ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Դոն Ուիլշերը, սակայն նրանք այնտեղ մնացել են ընդամենը 20 րոպե:








































