Սենեգալի նախագահ Աբդուլլահ Վադը երեկ ուշ երեկոյան ընդունել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կրած պարտությունը: Նա հեռախոսազրույց է ունեցել իր հակառակորդի` ընդդիմության թեկնածու Մաքի Սելլի հետ և շնորհավորել նրան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս տեղեկությունը հաստատել են նաև ընդդիմության թեկնածուի շտաբում: Վադը Սենեգալը ղեկավարում էր 2000թ.-ից: 85-ամյա առաջնորդն առաջին փուլում հավաքել էր ձայների 34.8%-ը, իսկ նրա մրցակիցը` 26.6%-ը: Չնայած այս պահին վերջնական արդյունքները հայտնի չեն, սակայն ընդդիմադիր թեկնածուն հաղթում է երկրորդ փուլում:








































