Սլովենիան կիրակի օրը ազգային հանրաքվեի միջոցով մերժեց ընտանեկան օրենքի նոր նախագիծը, ըստ որի՝ միասեռական զույգերին որոշ դեպքերում թույլատրվում էր երեխա որդեգրել:
The Washington post-ի փոխանցմամբ՝ Սլովենիայի կառավարության կողմից ընդունված օրենքը, որն առաջացրել էր պահպանողականների դժգոհությունը, թույլ էր տալու միասեռականներին որդեգրել իրենց զուգընկերների կենսաբանական երեխաներին: Օրենքը թույլ չէր տալիս երրորդ կողմին պատկանող երեխայի որդեգրել:
Օրենքին դեմ է քվեարկել մասնակիցների 56 տոկոսը, կողմ` 44 տոկոսը: Սակայն հանրաքվեին մասնակցել է ընտրողների միայն 26 տոկոսը:
Այնուամենայնիվ, ըստ հանրաքվեի արդյունքների` ընդունված օրենքը չի գործի և նոր օրինագիծ չի ներկայացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում:








































