Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

ԵՄ-ն՝ ընդդեմ Եվրասիայի. ի՞նչ է շահելու Հայաստանը

Եվրամիության և Հայաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը տարբեր փորձագետներ շատ դրական են գնահատում: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը «Ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Եվրոպայում շատ գործընկերներից արձագանք է ստացել. նրանք շնորհավորում են գործընթացի մեկնարկի համար, և դա պետք է որ օգնի ՀՀ-ից արտահանման ավելացմանը: Ընկերությունները շատ լուրջ խնդիրներ ունեին ԵՄ կողմից ե՛ւ արտոնագրերի առումով, ե՛ւ հատուկ լծակներով արգելանքներ էին ստեղծվում, որ հայկական ապրանքը ԵՄ ազատ չմտնի: Բնական է, որ դա բոլոր երկրների նկատմամբ է կիրառվում:

«Շատ ուրախ ենք, որ լուրջ փոփոխություն է սպասվում ԵՄ կողմից այդ խնդրի նկատմամբ»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Ըստ նրա` այլ հարց է, որ ԵՄ-ն դա ակնհայտորեն քաղաքական նպատակներով է անում, որպեսզի ազդի ՀՀ-ում ընթացող ընտրությունների ազատ ու անկախ լինելու վրա, և որպեսզի իր հատուկ քաղաքականությունը կարողանա տանել ՀՀ ղեկավարության հետ ընտրություններից առաջ: Ամեն դեպքում, եթե ՀՀ-ն ճիշտ պահի իրեն, ապա, Ա. Գրիգորյանը կարծում է, որ օգուտը շատ ակնհայտ կլինի: ԵՄ հետ նոր հաստատվող հարաբերությունների շարունակությունն, անկասկած, լինելու է ԵՄ կողմից ՀՀ-ին տրվող ասոցացման անդամի կարգավիճակը, որն էլ լինելու է ԵՄ անդամ թեկնածու կարգավիճակին նախորդող: Դա նշանակում է, որ ճիշտ գործընթացի դեպքում ՀՀ-ն շանս ունի Թուրքիայից ավելի շուտ ստանալ կարգավիճակ, որը կբերի ԵՄ անդամակցությանը:

Սակայն ԵՄ հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի հետ միաժամանակ, Հայաստանը մտորում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շուրջ: Այս հարցում, Ա. Գրիգորյանը գտնում է, որ, անկասկած, հակասություն կա, քանի որ Եվրասիական միության գաղափարախոսությունը լրիվ այլ է, քան ԵՄ-ինը: Խոսքը Հայաստանին դեպի Ռուսաստան գրավելու և հարաբերություններն ավելի խորացնելու, ռազմավարական գործընկերոջից առավել լուրջ հարաբերությունների անցնելու մասին է:

«Անկասկած, այստեղ կա կոնֆլիկտ երկու կողմից առաջարկվող այս ուղիների միջև, և ավելին ասեմ, որ ԵՄ նպատակները քաղաքական են: Տնտեսական ոչ մի սպասելիք Եվրամիությունը չունի, իսկ թե ՀՀ-ն կարտահանի դեպի Եվրոպա, թե ոչ, դրանից ոչ մի բան չի փոխվի Եվրոպական տնտեսության համար: Դա ավելի շատ արվում է ՀՀ տնտեսության համար, իսկ քաղաքական նպատակներն էլ պարզ են»,- նշեց Ա. Գրիգորյանը:
ԵՀՄՖ նախագահի գնահատականով, նույնը ՌԴ և Եվրասիայի հետ կապն է, երբ Ռուսաստանին մեծապես ձեռնտու է Հայաստանի՝ որպես ֆորպոստ լինելու հանգամանքի ամրացումը, որը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պարագայում ավելի զարգանալու է: Այսինքն` ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում ավելի ամրանալու է, ինչը ՌԴ համար կենսական խնդիր է: Հայաստանի իշխանությունները պետք է կողմնորոշվեն և եթե կարողանան շարունակել երկակի խաղը, ինչը մինչ օրս փորձել են անել, այսինքն՝ ՌԴ, ԵՄ, թե՞ ԱՄՆ պարիտետը պահել, ապա արդյունքը կլինի այնպես, ինչպես մինչ օրս եղել է՝ ինչ-որ չափով պարիտետը պահպանվել է: Սակայն հարցն այն է, որ երեքից երկուսը՝ ԵՄ-ն և ՌԴ-ն, ուզում են խառնել այդ պարիտետը:

Ա. Գրիգորյանի կարծիքով` Ռուսաստանին չի բավարարում դա և չի բավարարում հատկապես այն պատճառով, որ ԱՄՆ-ը Վրաստանի միջոցով է մտել Հարավային Կովկաս և, բնական է, փորձում է Հայաստան-Ադրբեջան խաղը շարունակել: ՌԴ-ն ինչ-որ չափով փորձում է հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որն անընդունելի է, սարսափելի անընդունելի: Եվ հիմա ՀՀ դիվանագիտությունից է կախված, թե կարո՞ղ են խաղն այնպես տանել, որ Ռուսաստանից շատ բան «պոկեն», և այստեղ ՀՀ-ին շատ կօգնի ԵՄ առաջարկը:

«Մյուս կողմից էլ ՀՀ իշխանությունները պետք է լինեն շատ զգույշ, որ հանկարծ ռուսները դեպի Ադրբեջան քայլ չանեն: Աստված մի արասցե, առանց այդ էլ Ռուսաստանը զենքի առումով անհավասարակշիռ շատ օգնություն է ցույց տալիս Ադրբեջանին: Դա անթույլատրելի է: Այստեղ է, որ պետք է մեր դիվանագիտությունը կարողանա գլուխ բարձրացնել և ցույց տա, որ եթե սա շարունակվելու է, դա մեր ապահովությունը սարսափելի վտանգում է, ինչքան էլ ռուսները ասեն՝ դուք մեր ռազմավարական գործընկերն եք, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանը նույնպես կամաց-կամաց վերածվում է ռազմավարական գործընկերոջ»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Տնտեսական առումով, ցավոք, Հայաստանը չունի այն ներուժը, որ ինչ-որ մեկին հետաքրքրի: Հայաստանի հետ գերտերությունները շատ լուրջ քաղաքական հետաքրքրություններ ունեն, որը դուրս է գալիս մեր տարածաշրջանի՝ ներառյալ Թուրքիայի, արաբական երկրների և հատկապես Իրանի այսօրվա ահավոր լարված քաղաքական վիճակից: Այնպես որ, որքան էլ հետաքրքիր է, որ Հայաստանը գերտերությունների հետաքրքրության առարկա է դարձել, սակայն, Ա. Գրիգորյանի գնահատմամբ, մյուս կողմից այս իրավիճակն ահավոր վտանգավոր է դարձել, և լուրջ դիվանագիտություն է պետք, որ կարողանանք այս վտանգներից խուսանավել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում