ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդրի լուծման հնարավորությունները կրճատվել են:
«Ես հավատում եմ, որ քաղաքական լուծման համար դեռևս ժամանակավոր պատուհան կա, սակայն այն փակվում է»,- Բարաք Օբամայի խոսքերը մեջբերել է Interfax-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Իրանի միջուկային խնդրի լուծման բոլոր հնարավոր միջոցները:
Մինչդեռ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմը կարող է սկսվել ապրիլին, մայիսին կամ հունիսին:









































