Պակիստանցի թալիբները պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել պակիստանցի խորհրդարանականներին, եթե նրանք որոշում կայացնեն բացել պակիստանյան տարածքը և օդային ճանապարհը` ՆԱՏՕ-ի բեռները Աֆղանստան տեղափոխելու համար: Այս մասին կիրակի օրը հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչը: Նրա խոսքերով` եթե նման որոշում կայացվի, թալիբները հարձակում կգործեն խորհրդարանականների և նրանց ղեկավարների վրա:
Հիշեցնենք, որ Պակիստանը իր տարածքը և օդային ճանապարհները փակել էր ԱՖղանստան տեղափոխվող ՆԱՏՕ-ի բեռների շարասյան համար այն բանից հետո, երբ 2011թ. նոյեմբերին ամերիկյան անօդաչու ինքնաթիռը հարձակում գործեց պակիստանյան զինված ուժերի վրա: Հարձակման հետևանքով զոհվեց 24 պակիստանցի:








































