Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 5-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի` Կոմիտասի անվան պանթեոն են այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես նաև մի շարք նախարարներ ու այլ պաշտոնյաներ ու Մարգարյանի ընտանիքը:
Հոգեհանգստի կարգ է եղել, որից հետո նախագահն ու պաշտոնատար անձինք ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:









































