ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի բեռներն Ուլյանովսկից Աֆղանստան և Աֆղանստանից Ուլյանովսկ կտեղափոխվեն կոմերցիոն հիմունքներով, իսկ տրանզիտը՝ տենդերային սկզբունքով։
«Յուրաքանչյուր կոնտեյների տեղափոխությունը թանկ արժե, այն կորոշվի կոմերցիոն հիմունքներով: Տրանզիտը որոշվելու է տենդերով, քանի որ բոլոր մատակարարումներն իրականացվում են միջազգային տենդերների հաշվին: Եվ փոխադրողն է որոշում, թե ինչ ուղի ընտրի»,- նշել է դիվանագետը:
Երեքշաբթի օրը ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ֆինանսական փոխհատուցում է ստանալու` Ուլյանովսկում ՆԱՏՕ-ի բեռնափոխադրման միջանկյալ կետ ստեղծելու համար:
Մարտի 15-ին ՌԴ ԱԳՆ–ը հրապարակել էր իր ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունը, որում ասվում էր, որ Ուլյանովսկում ռազմական բազայի ստեղծման մասին որևէ խոսք չկա:











































