Սիրիայի օդային ուժերի օդաչուն չի կատարել Հալեպում ապստամբներին ռմբակոծելու հրամանը, իսկ դրա փոխարեն ռմբակոծել է սիրիական բանակի ռազմական շտաբերից մեկը: Դրանից հետո, «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ նա դասալիք է դարձել՝ փախչելով ուղղաթիռով:
Նա կարողացել է հասնել մինչև թուրքական սահմանը, որտեղ իջեցրել է ուղղաթիռը և միացել ապստամբներին: Այս կերպ ապստամբները ձեռք են բերել իրենց ավիացիան:
Դրա հետ մեկտեղ սիրիական տեղեկատվական Sana գործակալությունը, հղում կատարելով կառավարությունում պաշտոնական աղբյուրին, հայտարարել է, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և «ամբողջովին անհիմն են»:
Նշենք, որ Սիրիայում անկարգությունները սկսվել են 2011 թ. մարտի 18–ից: Իրավապաշտպանների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այդ ժամանակվանից կառավարությունը բանակն օգտագործում է ապստամբներին ճնշելու համար: Բախումների ժամանակ մահացածների ընդհանուր թիվը, համաձայն ՄԱԿ-ի վերջին տվյալների, կազմում է 8 հազար մարդ:











































