Ընդդիմությունը պատրաստվում է Վլադիմիր Պուտինի երդմնակալության նախօրեին` մայիսի 6-ին, անցկացնել բողոքի զանգվածային ակցիաներ: Այս մասին այսօր տեղի ունեցած պիկետի ժամանակ հայտարարել են «Ձախ ճակատ»–ի ղեկավար Սերգեյ Ուդալցովը և «Ժողովրդի ազատություն» չգրանցված կուսակցության համանախագահ Բորիս Նեմցովը:
«Մեր կարգախոսները նույնն են: Մենք պահանջում ենք Դումայի և նախագահի արտահերթ ընտրություններ: Իշխանությունն արձագանքում է միայն զանգվածային ակցիաներին, այդ պատճառով մայիսի վեցին մենք պետք է շատ լինենք»,- ասելէ Ուդալցովը:
Ուդալցովը նաև նշել է, որ բողոքի ակցիաները պետք է անցնեն օրենքի շրջանակներում: Բացի այդ, նա հավելել է, որ ընդդիմությունը պահանջում է քաղաքական բարեփոխումների շարունակություն: Նա նաև կոչ է արել բոյկոտել НТВ հեռուստաալիքը:
Իր հերթին Նեմցովը հայտարարել է, որ ընդդիմությունը պահանջում է քաղբանտարկյալների ազատ արձակում, հեռուստատեսության ազատություն:
Պիկետի ընթացքում ընդդիմադիրների կողմնակիցների և հակառակորդների միջև ծագել է վիճաբանություն:









































