Իսպանական մամուլի տեղեկացմամբ` «Վիլյառեալ»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ստիպված կլինի բաժանվել իր իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսիից: «Դեղին սուզանավ»-ը ստիպված է տրանսֆերի հանել իր առաջատար ֆուտբոլիստին ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով: Իսպանացիները Ռոսսիի տրանսֆերը գնահատում են 14.5 մլն եվրո:
Ռոսսին կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա. նրա ծառայություններով հետաքրքրվում են «Տոտտենհեմ»-ը, «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Սակայն ֆուտբոլիստը, ով նախկինում հաջողությամբ հանդես էր գալիս ԱՊԼ-ում, նախընտրում է տեղափոխվել իտալական Ա Սերիա: Ջուզեպպեին ցանկանում են իրենց կազմ հրավիրել «Ինտեր»-ը և «Յուվենթուս»-ը:






































