Աֆղանստանի հարավում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, որոնց թվում են խորհրդարանի վերին պալատի նախկին անդամներից մեկը, նրա 2 օգնականներն ու տեղական ցեղախմբերից մեկի առաջնորդը:
Տեղի ոստիկանության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ ռումբը տեղադրված է եղել նախկին օրենսդրի մեքենայի ճանապարհին` նրա հայրենի Թարինկոտ քաղաքից ոչ հեռու:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, առայժմ ոչ ոք չի ստանձնել պատահարի պատասխանատվությունը:








































