Friday, 12 06 2026
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան

ԿԸՀ-ն Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) դիմումը վերահասցեագրեց թիվ 19 ԸԸՀ-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել ԱԺ պատգամավորության թեկնածու Սեդրակ Սարոյանի՝ որպես պատգամավորության թեկնածուի գրանցման հարցը քննարկելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու մասով քաղաքացի Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) դիմումը վերահասցեագրել թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Այսօր կայացած ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուին գրանցելու և գրանցումը մերժելու գործառույթներն իրականացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: «Նշվածից ակնհայտ է, որ ներկայացված դիմումը չի կարող հանդիսանալ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկման առարկա: Ուստի դիմումը պետք է հասցեագրվի այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը»,- նշեց Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ դիմումատու Հակոբ Հակոբյանը Էջմիածին քաղաքի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական կարգով ինքնառաջադրվել է ԱԺ պատգամավորության թեկնածու: Նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու է առաջադրվել նաև Սեդրակ Սարոյանը:

Հակոբյանի կարծիքով՝ Սարոյանը թիվ 19 ընտրատարածքի հանձնաժողովին է ներկայացրել կեղծ տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր: Քաղաքացի Հակոբյանի հիմնավորումը հետևյալն է. նրա ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ Սեդրակ Սարոյանը վերջին հինգ տարիներին մշտապես չի բնակվել ՀՀ-ում, մինչդեռ ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի և 115-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջների՝ ԱԺ պատգամավորության թեկնածուն վերջին հինգ տարում պետք է մշտապես բնակվի Հայաստանում:

Դիմումատուի պնդմամբ՝ Սեդրակ Սարոյանը բացակայել է ԱԺ 267 նիստերից, ինչը կազմում է բոլոր նիստերի 57 տոկոսը: Տևական բացակայության ժամանակաշրջանն, ըստ Հակոբ Հակոբյանի, ընդգրկում է 15.05.2010-ից մինչև 30.11.2011 թվականը: Այդ ամբողջ ընթացքում, ըստ դիմումատուի, Սարոյանը բացակայել է ՀՀ-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում