Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ մարտի 23-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ձորագյուղ գյուղի մի բնակիչ:
Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, լոգարանում առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:









































