ՆԱՏՕ-ն մտադրություն չունի միջամտել Սիրիայի ներքին հակամարտությանը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը՝ ավելացնելով, որ սիրիական հակամարտությունը զգալիորեն տարբերվում է լիբիականից:
«Ես շատ եմ ցավում, որ միջազգային հանրությունը չկարողացավ ավելի ուժեղ արձագանքել Սիրիայի ղեկավարությանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եղած տարաձայնությունների պատճառով: Լիբիայի դեպքում մենք ունեինք ՄԱԿ-ի մանդատը և տարածաշրջանի երկրների աջակցությունը»,- ասել է Ռասմուսենը, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Հիշեցնենք, որ երեկ Եվրամիությունն ընդլայնեց Սիրիայի դեմ պատժամիջոցները: ԵՄ սև ցուցակում են հայտնվել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կինը և մայրը:








































