Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիայում կայանալիք նախագահական ընտրություններով պայմանավորված՝ վաղը կփակվի Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանը:
Այս մասին հայտնել է Հարավային Օսիայի իրավապահ մարմիններում եղած աղբյուրը: Վերջինս հայտնել է, որ մարտի 23-ից Հարավային Օսիայի բոլոր ուժային կառույցները աշխատում են ուժեղացված ռեժիմով:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայում նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել դեռևս նախորդ տարվա աշնանը, սակայն դրանց արդյունքները չեղյալ էին հայտարարվել ընտրախախտումների պատճառով:









































