«Ժողովուրդ»-ը գրում է, որ Երևանի 12 ընտրատեղամասում ուշագրավ պատկեր Է ստացվել. ՕԵԿ-ը, որին Սերժ Սարգսյանը վերջերս համարել Էր բարոյական ուժ, նշված ընտրատարածքում առաջադրել է Բենզին Ռուբո մականունով Ռոբերտ Մասումյանին: Ուշագրավն այն Է, որ նա ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի նախապատրաստման մեղադրանքով կալանավորված երգիչ Աֆոնի եղբայրն է:
«ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Մասումյանը և՛ 2007թ. Աժ ընտրություններում, և՛ 2009թ. Երևանի քաղաքապետի ընտրություններում ղեկավարել է ԲՀԿ-ի Շենգավիթի տարածքային կառույցը:
«Սակայն եղբոր հետ կատարված սկանդալային պատմությունից հետո նրան հեռացրել Էին ԲՀԿ-ից: Փաստորեն, հիմա Էլ առաջադրվել Է ՕԵԿ-ի կողմից»:










































