Առնվազն 16 մարդ է մնացել ուրբաթ օրը Պակիստանի կենտրոնական Փենջաբ նահանգի Մուլթան քաղաքի եռահարկ մանկական կրթական կենտրոնի փլատակների տակ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Փրկարարներն ասել են, որ հաջողվել է փլատակներից դուրս բերել 11 մարդու, այդ թվում` 7 երեխայի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Նշվում է, որ փրկարարական աշխատանքները դժվարությամբ են ընթանում, քանի որ փլուզման շրջանում բացակայում է էլեկտրական լույսը:
Այս պահին հայտնի չէ, թե որն էր փլուզման պատճառը:









































