Եվրոպական երկրներում սպասվում են ահաբեկչական նոր հարձակումներ, որոնք կիրականացվեն ջիհադականների կողմից: Այս մասին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ինտերպոլի ղեկավար Ռոբ Ուեյրայթը: Նրա խոսքերով` այդ հարձակումները ավելի հաճախ համակարգման մեկ միասնական կենտրոն չունեն, այդ իսկ պատճառով դժվար է հետևել նրանց կազմակերպիչներին:
Այս հարցազրույցը Ուեյրայթը տվել է Թուլուզում տեղի ունեցած հարձակումից հետո, երբ իսլամիստ ահաբեկիչը հրեական դպրոցի մոտ սպանել էր երեք երեխայի և մեկ մեծահասակի: Ինտերպոլի ղեկավարի կարծիքով` Ֆրանսիայում զինված հարձակումն իրականացվել էր «Ալ-Քաիդայի» գաղտնի աջակցությամբ:









































