Չնայած 2012 թվականը կարծես թե բարդ տարի է լինելու Anonymous ցանցահենային խմբի համար, քանի որ խմբի շատ անդամներ ձերբակալվել են այս մի քանի ամիսների ընթացքում, բայց պարզվում է, որ անցած տարին եղել է խմբի համար ամենարդյունավետը։
Forbes-ը հաղորդում է, որ Verizon-ի հրապարակած տվյալների համաձայն՝ անցած տարի ցանցահենային հարձակումների թիվը նախորդ տարիների համեմատ ավելացել է 25 տոկոսով: Սրանում իր հիմնական ազդեցությունն է ունեցել Anonymous-ը:
Հաղորդվում է, որ անցած տարի ցանցահենների կողմից գողացվել է 177 միլիոն օգտատերերի անձանական տեղեկություններ, և դրանցից 100 միլիոնը գողացվել է Anonymous-ի անդամների կողմից: Հարկավոր է նաև նկատի ունենալ, որ այս տվյալներում չկան ինտերնետային կայքերի արգելափակումները, այլ ներկայացվում են միայն իրական տեղեկատվության գողությունները:









































