Ֆրանսիայի նախագահական ընտրությունների մրցավազքը վերսկսվել է ուրբաթ օրը: Հիշեցնենք, որ այն ժամանակավորապես դադարեցվել էր, քանի որ զինված անձը հարձակվել էր Ֆրանսիայում հրեական դպրոցի վրա` սպանելով ուսուցչին և երեք աշակերտների:
Reuters-ը հաղորդում է, սակայն, որ այս սպանություններն «օգտակար» կարող են լինել գործող նախագահ Նիկոլա Սարկոզի ընտրարշավի համար:
Իսկ քանի որ նախագահական ընտրություններին միայն մեկ ամիս է մնացել, հավանական է, որ այդ դժբախտ պատահարն իր ազդեցությունը ունենա ընտրությունների արդյունքների վրա:
Սարկոզիի ընտրարշավի խորհրդականն ասել է, որ անցած շաբաթվա իրադարձութունները փոխել են ընտրությունների ընթացքը, քանի որ նախկինում ոչ ոք չէր խոսում անվտանգության և ահաբեկչության մասին: Իսկ այս ողբերգական դեպքը Ֆրանսիայում հանդուրժողականության, ինտեգրվելու հնարավորությունների վերաբերյալ հարցեր է առաջացնում։








































